20.09.2016թ.՝ Ինտելեկտուալ խաղ Մարտունի քաղաքում

Արցախի Ժողովրդավարական կուսակցության Երիտասարդական թևի ներկայացուցիչները ինտելեկտուալ խաղ կազմակերպեցին Մարտունի քաղաքում: Խաղին մասնակցում էին 4 թիմ՝ ք. Ստեփանակերտից՝ «Նոյ» թիմը, ք. Ճարտարից՝ «Ճարտար» թիմը, ք. Մարտունուց «Մոնթե» թիմը, ինչպես նաև ԼՂՀ Ոստիկանությունը ներկայացնող «Պահապան» թիմը: Երրորդ տեղը գրավեց «Նոյ» թիմը, երկրորդ տեղը «Պահապան» թիմը, իսկ առաջին տեղ գրավեց Մարտունի քաղաքի... Read more...

Աշոտ Ղուլյանը ներկա է գտնվել «Արցախէթնոֆեստ» միջազգային փառատոնի բացմանը

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 16-ին ներկա է գտնվել ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Արցախէթնոֆեստ» միջազգային փառատոնի բացմանը: Փառատոնին մասնակցում էին Ֆրանսիան, Ռումինիան, Հվ. Կորեան, Սիրիան, Վրաստանը և, իհարկե, Հայաստանն ու Արցախը ներկայացնող հմուտ խոհարարներ:... Read more...

ԵԱԴ կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենի և նույն կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դէ Լակալեի այցը ԱԺԿ

Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակում ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 3-ին հյուրընկալել էին Եվրոպայի ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին և նույն կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դէ Լակալեին: Հանդիպմանը ներկա էին ԱԺԿ փոխնախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, պատգամավորներ Դավիթ... Read more...

Տոնդ շնորհավոր, Մարտունի

Օգոստոսի 17-ին Մարտունի քաղաքի վերածննդի օրն էր: ԱԺԿ երիտասարդական թևի մի շարք անդամներ և համակիրներ հրավիրվել էին քաղաք Մարտունի` միասին նշելու արցախահայության տոներից ևս մեկը: ԱԺԿ անդամները այցելեցին նաև Մոնթե Մելքոնյանի հուշահամալիր և հիշատակի տուրք մատուցեցին անմահ հերոսին: Տոնի առթիվ կազմակերպվել էր նաև տոնական համերգ, որը ավարտվեց ազգագրական պարերով:... Read more...

<<Երիտֆորում 2016>>

Օգոստոսի 9-11-ը Շուշիի շրջանի Բերդաձոր (Հին շեն) գյուղում անցկացվեց «Արցախի Երիտֆորում» ամենամյա ծրագիրը, որին մասնակցեցին հանրապետության երեսուն համայնքներից 18-30 տարեկան շուրջ 70 երիտասարդ: Ծրագրի նպատակն էր՝ նպաստել Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացմանն ու զարգացմանը, բարձրացնել երիտասարդների մասնակցությունը համայնքի զարգացման գործում, խթանել միջհամայնքային համագործակցությունը: Երիտֆորումի շրջանակներում հանդիպումներ կազմակերպվեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո... Read more...